Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գազավորված ըմպելիքը քայքայում է առողջությունը

Գազավորված ըմպելիքը քայքայում է առողջությունը

Գազավորված ըմպելիքները կարող են բացասաբար ազդել ոչ միայն մարդու ինքնազգացողության, այլև ատամնաշարի վրա: Այս մասին հայտնում է ռուսական rosbalt.ru կայքը: Կայքի փոխանցմամբ, մի տղամարդ, 3 տարի շարունակ կանոնավոր կերպով ընդունելով օրական 6-8 լ գազավորված ըմպելիք, զրկվել է առողջ ատամներ ունենալու հնարավորությունից: Ատամները սկսել են սևանալ, որակազրկվել:

 

Արդյունքում տղամարդու 32 ատամից մնացել էր ընդամենը 13-ը, որոնք էլ հեռացվել են՝ անպետք լինելու պատճառով:  Ավելի վաղ հաղորդվում էր,  որ քաղցրի չարաշահումը կարող է բացասաբար ազդել ատամնաշարի վրա՝ քայքայելով այն: Բայց գազավորված ըմպելիքների պատճառած վնասն առավել սարսափելի է: Գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ այն հիվանդները, ովքեր օգտագործել են գազավորված ըմպելիքներ, առավել շատ և լուրջ առողջական խնդիրներ են  ունեցել, քան այն հիվանդները, ովքեր չեն օգտագործել կամ քիչ են օգտագործել դրանք: Գազավորված ըմպելիքները  հավասարապես վատ են ազդում  թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց  առողջության վրա:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ